Ուկրաինական «Աջ հատված»-ը պահանջում է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականը, նաեւ պահանջում է կալանավորել բոլոր նրանց, որոնք առնչություն ունեն «Աջ հատվածի» համակարգող  Ալեքսանդր Մուզիչկոյի (հայտնի է որպես «Սաշկո Բիլի») սպանությանը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան», այս մասին Կիեւում լրագրողներին հայտնել է «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշը: Նրա խոսքով՝ չի կարելի լուռ հետեւել ՆԳՆ-ի հակահեղափոխական գործունեությանը:

«Այն հատուկ գործողությունները, որոնք մշակում է Ռուսաստանի ԱԴԾ-ն, ցավոք, տեղի են ունենում հիմա, այս ժամերին»,-ասել է Յարոշը:

Նրա խոսքով՝ աջերը տեսնում են, որ շատ ուժեր են ցանկանում ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում, որպեսզի «ագրեսիան Ղրիմից տարածվի Ուկրաինայի մնացած տարածքում»:

Յարոշն ընդգծել է, որ «Աջ հատվածը» չի պատրաստվում լուռ դիտորդի դերում մնալ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Մուզիչկոն սպանվել է այսօր՝ մարտի 25-ին, Ռովենի մարզում: