Մերձդնեստրի տարածքում անօդաչու թռչող սարք է խփվել, հաղորդում է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ԿԳԲ-ի կայքը:
Աղբյուրի համաձայն՝ անօդաչու թռչող սարքի մեկնարկն իրականացվել է Ուկրաինայի տարածքից՝ հետախուզական նպատակներով:
«Անօդաչու թռչող սարքն ուղարկվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության օպերատիվ տեխնիկական ստորաբաժանումների, Ուկրաինայի ՊՆ-ի կամ «Աջ հատվածի» կողմնակիցների հետ առնչություն ունեցող խմբի կողմից, որի նպատակը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքում հետախուզական գործողությունների իրականացնումն է»,-հայտարարել են չճանաչված հանրապետության հատուկ ծառայություններում:
Ներկայումս պարզվում է անձանց ինքնությունը, որոնք կարող էին առնչություն ունենալ Մեձդնեստրի օդային տարածքի խախտմանը:




























