Դանիայի մայրաքաղաքում կենդանաբանական այգու աշխատակիցները քնեցրել են 4 առյուծների: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ քնեցրել են 2 ծեր առյուծների եւ երկու ձագերի, որոնք ընդամենը 10-ամսական էին:

Կենդանաբանական այգու աշխատակիցները պնդում են, որ դա արվել է, որպեսզի արուին նոր «ընտանիք» կազմելու շանս տան:

Այգու աշխատակիցները նշել են, որ նոր արուն, միեւնույն է, կսատկացներ առյուծի ձագերին, որոնք ընդունակ չեն իրենց պաշտպանելու: Կենդանիների սպանությունը բացատրվում է նաեւ նրանով, որ նրանց համար նոր վայր չեն գտել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի սկզբին Դանիայի Վիդեբեկ քաղաքի Jyllands կենդանաբանական այգու աշխատակիցները  քնեցնել են մեկ ընձուղտի` Մարիուս անունով: 

Հաղորդվում է, որ միանգամայն առողջ յոթ տարեկան Մարիուսը խառնուրդ է, եւ այդ պատճառով էլ սերունդ չի կարող տալ, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով The Guardian-ը:

Վիդեբեկի կենդանաբանական այգում նշել են, որ տեղի կենդանաբանները զորակցում են Կոպենհագենի իրենց գործընկերներին, որտեղ քնեցվել եւ գիշատիչների կերակուր էր դարձել մեկուկես տարեկան մեկ այլ Մարիուս ընձուղտը: 

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Կոպենհագենի կենդանաբանական այգում  քնեցվել էր մեկուկես տարեկան առողջ Մարիուս ընձուղտը: Կենդանին խառնարյուն էր: Նման  սերունդն արգելված է:

Նման միջոցին դեմ էին արտահայտվել  եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ եւ կենդանիների պաշտպանության կազմակերպություններ:  27 հազար մարդ Մարիուսի պաշտպանության ստորագրահավաք էին կազմակերպել, սակայն կենդանաբանական այգու հասցեին ուղղված սպառնալիքները չէին փրկել ընձուղտին: