Միջազգային հայտնի վարկանիշային Standard & Poor's գործակալությունը փոփոխել է Raiffeisenbank, BNP Paribas, Bank of Tokyo-Mitsubishi եւ Sumitomo Mitsui բանկերի ռուսական «դուստրերի» երկարատեւ վարկանիշային կանխատեսումները՝ «կայուն»-ից դարձնելով «բացասական»:
Բոլոր 4 բանկերի վարկանիշները պահպանվել են նախկլին մակադրակի վրա՝ BBB: Գործակալությունը իր որոշումը բացատրել է աշխարհաքաղաքական ռիսկերի աճով եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառմամբ:
Գործակալությունը նաեւ համարում է, որ ռուսական տնտեսության աճի տեմպի դանդաղումը կարող է հանգեցնել գործազրկության աճի եւ բնակչության եկամուտների նվազման:
Մարտի 20-ին գործակալությունը վերանայել է Ռուսաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ այն «կայուն»-ից դարձնելոբ «բացասական»: Մինչ այդ, Ռուսաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը «բացասական» էր դարձրել նաեւ Fitch-ը: Բացի այդ, մարտի 25-ին Fitch-ը փոփոխել էր ռուսական 15 բանկերի վարկանիշը, վատթարացնելով մինչեւ «բացասական»:



























