Նորվեգիան որոշում է կայացրել՝ ժամանակավորապես դադարեցնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ:
Ինչպես հաղորդում է «Ուկրաինա Ինտերֆաքսը», Նորվեգիայի ՊՆ-ն տեղեկացրել է ռուսական իշխանություններին, որ մինչեւ այս տարվա մայիսի վերջ դադարեցնում է Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում բոլոր նախատեսված միջոցառումները:
Մասնավորապես, Նորվեգիան կհրաժարվի ՌԴ-ի հետ համատեղ ծովային «Հյուսիսային արծիվ» զորավարժություններից, անորոշ ժամանակով կհետաձգի ՌԴ պաշտպանության նախարարի յցը Նորվեգիա, ինչպես նաեւ մի շարք համատեղ միջոցառումներ:
Միաժամանակ, Նորվեգիայի ՊՆ-ում ընդգծել են, որ Նորվեգիան նախկինի պես հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ այնպիսի հարցերում, ինչպիսիք են ծովային անվտանգությունը, սահմանների պահպանումն ու որոնողական փրկարարական գործողությունները:




























