Լեհաստանն Ուկրաինային 100 մլն դոլար կտրամադրի փոքր բիզնեսի զարգացման համար: Այդ մասին հաղորդում է ՈՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի մամուլի ծառայությանը: Միջոցները տրամադրվելու են հատուկ հիմնադրամի միջոցով, որում ներառվելու են լեհական բանկերը: Ձեռներեցները կկարողանան 1-2-ական մլն դոլարի չափով օգնություն ստանալ իրենց բաժնետիրական կապիտալում հիմնադրամի ներդրումների դիմաց: Այս սխեմայով առաջ գործում էր Ձեռներեցության ամերիկա-լեհական հիմնադրամը (PAEF):

«Ուկրաինան տեղական մակարդակում ձեռներեցության աջակցության շնորհիվ հնարավորություն կստանա միջին դաս, մասնավոր գործարարություն կառուցել եւ արդյունքում ՝ քաղաքացիական հասարակություն»,- նշել է Լեհաստանի նախագահի աշխատակացմի ներկայացուցիչ Օլգերդ Ձեկոնդկսկին: