Ռուս զինվորականները Ղրիմում գրավել են վերջին ուկրաինական ռազմանավը: Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, նավի անձնակազմի անդամները տեղեկացրել են, որ գրոհի ժամանակ տուժողներ չեն եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ Ղրիմի մեդիա կենտրոնի պետ Վլադիսլավ Սելեզնյովը:

Գրոհը սկսվել է ուկրաինական ժամանակով 18:50-ին: «Չերկասի» ռազմանավը սկսել են գրոհել երկու «ՄԻ-35» եւ 3 արագընթաց մոտորանավակներ:

Այնուհետ ռուս զինվորականները հայտնվել են նավի տախտակամածին: Ուկրաինացիները ներսում արգելափակվել են: Ավելի ուշ նավը քարշակով հեռացրել են ռուս զինվորականները, հաղորդում է գործակալությունը:

Ժամը 21-ին հայտնի է դարձել, որ «Չերկասին» ի վերջ գրավել են:

Հիշեցնենք, որ երեկ ռուս զավթիչները գրավել են «Կոնստանտին Օլշանսկի» նավը, նշում է գործակալությունը: