Տորոնտոյից  վեբ դիզայներ Քրիս Շրիերը որոշել է  սնունդ չընդունել մեծ պահքի 40 օրվա ընթացքում: Շրիերին ողջ է պահում գարեջուրը, որը դիզայների «հոբբին է, կիրքը եւ աշխատանքը»:

Ըստ կանադական  The National Post թերթի` Քրիս Շրիերը տեղի քահանայից նույնիսկ օրհնություն է ստացել` մեծ պահքի ժամանակ միայն գերմանական գարեջուր օգտագործելու համար:

Հաղորդվում է, որ Շրիերն ամեն օր սկսում է  նախաճաշին մեկ շիշ գարեջրից,  երկրորդը խմում է  ճաշին եւ 650 մլ մեկ մեծ շիշ էլ` ընթրիքին: 

Ըստ Շրիերի` սնունդը գարեջրով փոխարինելը եւս մեկ մեծ փորձություն է, հայտնում է gazeta.ru-ն: