Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 26-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով Աշտարակ քաղաքի կամուրջներից մեկից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Սպանդարյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում անվնաս վիճակում հայտնաբերել են 22-ամյա Ա. Խ.-ին: