Վենեսուելայի Գերագույն դատարանը Սան Քրիստոբալի քաղաքապետ Դանիել Սեբալոսային դատապարտել է մեկ տարի ազատազրկման՝ միաժամանակ նրան զրկելով քաղաքապետի լիազորություններից: Նա մեղավոր է ճանաչվել քաղաքացիական անհնազանդության ու բողոքի երթերի մասնակիցների ամենաթողության համար: Վերջիններս քաղաքի փողոցներում բարիկադներ են կառուցել:

Հաղորդվում է, որ Սեբալոսը կալանավորվել է նախորդ շաբաթ՝ Հետախուզության բոլիվարիական ծառայության գործակալների կողմից: Նրա կալանավորումը մեկնաբանելով՝ ՆԳ նախարար Միգել Ռոդրիգեսը հայտարարել է, որ «խոսքը քաղաքապետի նկատմամբ իրավաբանական միջոցի մասին է, որը ոչ միայն չի կատարել օրենքով ու սահմանադրությամբ սահմանված նորմերը, այլեւ աջակցել է չարդարացված բռնության ակտերին, որոնք տեղի են ունեցել Սան-Քրիստոբալում»:

Կոլումբիայի հետ սահմանակից Տաչիրա նահանգում անկարգությունները առավել կատաղի բնույթ են կրել: Բողոքի ակցիաներին մասնակցել են հիմնականում Տաչիրեի ուսանողները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: