Ուկրաինայի կառավարության այսօրվա՝ մարտի 26-ի նիստին ներկա կլինեն ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ ԵՄ բյուջեի եւ ֆինանսական պլանավորման հարցերով հանձնակատար Յանուշ Լեւանդովսկին:

Կառավարության նիստից հետո տեղի կունենա Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպումը ԵՄ հանձնակատարների հետ, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

Նշվում է, որ եվրոպացի հանձնակատարները եւ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենների մի շարք ներկայացուցիչներ կժամանեն Ուկրաինա՝ ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի իրագործման շուրջ համատեղ խորհրդակցություններ անցկացնելու համար: