Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 25-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` 22-ամյա Ջ. Ա.-ը, 23-ամյա Գ. Ս.-ը, 32-ամյա Ռ. Գ.-ը եւ 21-ամյա Ս. Ա.-ը տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ:

Բժիշկները Ռ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ ուղղել ավտոմեքենան: