Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 25-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում քաղաքացին մտել է գետը եւ չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 44-ամյա Ա. Հ-ը անցել է գետի մյուս ափը եւ չի կարողանում հետ գալ, նրան օգնության են գնացել 3 քաղաքացի, ովքեր նույնպես չեն կարողացել հետ դառնալ:
Հրշեջ-փրկարարները գետի մյուս ափ են տեղափոխել քաղաքացիներին:




























