ՕԵԿ-ն առաջիկայում ամբողջական տեսքով կառավարությանը կներկայացնի համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ իր մոտեցումները:

Մարտի 25-ին, «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ ակտիվի հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համայնքների խոշորացման գործընթացի ներկա վիճակին եւ Խոշորացված համայնքի կառավարման յուրահատկություններին առնչվող հարցեր:

Ներկաները լսել են փոխվարչապետի տեսակետները Համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՕԵԿ մոտեցումները ծրագրի վերաբերյալ:

Կուսակցության մոտեցումները ներկայացրել է Արթուր Բաղդասարյանը:

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների մթնոլորտում, որից հետո փոխվարչապետը պատասխանել է ներկաների հարցերին: