ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը պարզաբանել է ուկրաինացի զինծառայողներին Ղրիմի Հանրապետության տարածքից դուրս բերելու կարգը ու հայտարարել է, որ ՌԴ դրոշները բարձրացված են բոլոր  193 զորամասերում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ բոկոր զինծառայողները, որոնք ցանկություն են հայտնել շարունակել իրենց ծառայությունը ուկրաինական ԶՈւ-ում, հանձնելով զենքը, գտնվում են զորամասերից դուրս ու պատրաստվում են իրենց անձնական իրերով Ուկրաինա մեկնել:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ՊՆ ու ուկրաինական գերատեսչության պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինացի զինծառայողներն ու նրանց ընտանիքները դուրս են բերվելու Ղրիմից: