Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում երեկ՝ մարտի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, գողության փորձի հերթական դեպքն է գրանցվել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ անձը գնացել է Մանթաշյան փողոցի 51 շենքի բնակարաններից մեկում ապրող իր ծանոթի տուն, բարձրացել է վերեւ, փորձել է ներս մտնել, բայց նրան դիմավորել են երկու դիմակավորված անձինք, ովքեր դանակով հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ այնուհետեւ դիմել են փախուստի: Ըստ երեւույթին՝ տանտերը տանը չի եղել, իսկ «անկոչ» հյուրը կանխել է նրա տնից կատարվելիք գողությունը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 34-177-րդ հոդվածի հատկանիշներով՝ գողության փորձ, առայժմ ձերբակալվածներ չկան:




























