«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ արքունական բաղնիքի հետնամասում /շուրջ 20 մետր հեռավորության վրա/ մարտի 26-ից կիրականացվեն հնագետների նախկին բազայի հարեւանությամբ գտնվող հենապատի ամրակայման եւ բարեկարգման աշխատանքներ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ շաբաթվա ընթացքում: