Դաղստանի Խասավյուրտի շրջանի Պերվոմայսկոե գյուղում իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացվել է հինգ գրոհային, այդ թվում՝ ավազակախմբի ղեկավարը: Զոհվել է ՆԳՆ աշխատակից, հաղորդում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:
«Գործողության արդյունքում հինգ հանցագործների ոչնչացրել են: Նրանց անձը հաստատվում է: Նրանց թվում է ավազակախմբի ղեկավար ադրբեջանցի Թուրալ Աթաեւը, որը Պյատիգորսկ քաղաքում ահաբեկչության կազմակերպիչներից մեկն էր»,-ասվում է հաղորդագրությունում:
Գործողության արդյունքում ՆԳՆ աշխատակիցներից մեկը մահացել է, եւս մեկը վիրավորվել, նշվում է հաղորդագրությունում: Քաղաքացիական բնակչության շրջանակում տուժածներ չկան: Ընդհարման վայրում հայտնաբերել են զենք ու զինամթերք:




























