Արագածոտնի մարզի Օշական գյուղի հիմնական դպրոցի նախկին տնօրենի` Ռեհան Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին արդեն տնօրենը հրավիրվել է Արագածոտնի մարզային վարչություն: Պարզվել է, որ 2002-2013 թ.թ. ընթացքում աշխատելով Օշական գյուղի հիմնական դպրոցում որպես տնօրեն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցի ուսուցիչներին չի վճարել հետվճարային եւ արձակուրդային գումարները` մի քանի մլն դրամի չափով, ինչպես նաեւ 2011 2013 թ.թ. ընկած ժամանակահատվածում, Օշական գյուղի հիմնական դպրոցի բյուջեյից յուրացրել է 5.000.000 դրամի չափ գումար:
Դպրոցի տնօրենի դեմ հարուցված քրեական գործի մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից: Կատարվում է նախաքննություն:




























