ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Ուզբեկստանի նկատմամբ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագիրը կիրառելու արձանագրությունը:
Արձանագրությունը ստորագրվել էր նախորդ տարվա մայիսի 31-ին Մինսկում: Դեկտեմբերի վերջին Ուզբեկստանը վավերացրել էր արձանագրությունը:
Ռուսաստան տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը պարզաբանել է, որ արձանագրության նպատակը ԱՊՀ շրջանակներում Ուզբեկստանին ակտիվորեն աջակցելն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























