Ստամբուլում ոստիկանությունը ձերբակալել է օրեր առաջ Նիղդե քաղաքի մոտակայքում ժանդարմերիայի ծառայողների ուղղությամբ կրակ բացած 3 ահաբեկիչների հետ կապ ունեցող 3 անձի։

Թուրքական «Աքշան» պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են «Ալ-Կաիդայի» անդամ 3 անձի, որոնցից 2-ը՝ Ֆ.Մ.-ն եւ Ք.Ի.-ն հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ։

Իրավապահները նշել են, թե ձերբակալվածները կապ ունեն օրեր առաջ Նիղդեի մոտակայքում միկրոավտոբուսի միջից ոստիկանների եւ ժանդարմերիայի ծառայողների դեմ կրակ բացած ահաբեկիչների հետ։

Նշենք, որ հիշյալ հարձակման ժամանակ սպանվել էր ժանդարմերիայի 2 ծառայող եւ մեկ ոստիկան։ Զինված հարձակում իրականացնողները ձերբակալվել են։