Մալայզիական Malindo Air նոր ավիաընկերության օդանավը ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել՝ շարժիչներից մեկում բռնկված հրդեհի պատճառով: Հաղորդվում է, որ օդանավը Սուբանգից Տերենգանու քաղաքն էր ուղեւորվում, որը Մալայզիայի արեւելյան ափին է: Հրդեհը գրանցել է հրկիզման հայտնաբերման համակարգը:
Ավիաընկերության հայտարարությունից պարզ է դառնում, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղեւորներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ATR-72-600 օդանավի հետ, որը նախատեսված է մինչեւ 74 ուղեւոր փոխադրելու համար: Միջադեպի պատճառները ճշտվում են:




























