Իսրայելական ՌՕՈւ-ն կրակ է բացել երկու նավերի ուղղությամբ, որոնք լողում էին դեպի Գազայի հատված հարեւան Եգիպտոսից:

Հաղորդվում է, որ հրաձգության սկսելու պատճառները այն էին, որ իսրայելցի զինվորականները կասկածել էին, որ պաղեստինցիները մաքսանենգությամբ էին զբաղվում: Միջադեպի արդյունքում վիրավորվել էր չորս պաղեստինցի: Իսրայելի կողմից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Ynet-ը:

Միեւնույն ժամանակ զինվորականները հրաձգությունից հետո «երկրորդային պայթյուններ» են գրանցել: Դա վկայում է այն մասին, որ նավերի վրա պայթուցիկներ կային: