Գյուղացիները գարնան տաք եղանակից պետք է զգուշանան, քանի որ դեռեւս լինելու են ցրտահարություններ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ գարունն այս տարի 10 օր շուտ է սկսել, իսկ տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ գարունը շուտ է սկսում, ապա կրկին ցրտում է մի քանի օր հետո, եւ այգիներում ցրտահարության վտանգը մեծանում է:

«Վաղվանից նորից սկսելու է ցրտել, ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ լավ եղանակ կլինի, եւ 0-ից ցածր չի իջնի ջերմաստիճանը»,-ասել է ու խորհուրդ տվել գյուղացիներին ցրտահարությունից խուսափելու համար ծխահարումներ կատարել: