Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը՝ մարտի 27-ին, Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ նիստը կմեկնարկի ժամը 20.00-ին, օրակարգը կձեւավորվի տեղում: Առայժմ ՀՀԿ-ում Խորհրդի նիստ նախատեսված չէ, իսկ  բոլոր սկզբնական կազմակերպություններում շարունակվում են ընտրությունները: Մինչեւ ապրիլի 10-15-ը ընտրություններ պետք է անցկացվեն ՀՀԿ 1946 սկզբնական կազմակերպություններում: