Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, մարտի 24-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 9/44 հասցեից բերման են ենթարկել միմյանց հետ վիճաբանող 3 երիտասարդների` 19-ամյա Արտյոմ Ա.-ին, 18-ամյա Էդուարդ Գ.-ին եւ 24-ամյա Հարություն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արտյոմ Ա.-ն բացատրություն է տվել, որ նշված հասցեում գտնվող խանութի դիմացի էլեկտրասյան վրա գովազդային թերթիկ փակցնելիս խանութից դուրս է եկել մի երիտասարդ, վիճաբանել իր հետ եւ բռունցքով հարվածելով իր գլխին` պատճառել մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























