Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, մարտի 23-ին, ժամը 16.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել 42-ամյա Ալբերտ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա Այգեգործների փողոցի թիվ 21 տան բակից գողացել է 38-ամյա Արթուր Վ.-ի բեռնասայլակը:

Կատարվում է հետաքննություն: