Թուրք հայտնի կին լրագրող Նագեհան Ալչըն CNNturk-ի եթերում Twitter-ի արգելափակման հետ կապված քննարկման ժամանակ իրեն հակադարձող մյուս լրագրողին կոչ է արել ձեռնաշարժությամբ չզբաղվել։
Թուրքական CNNturk հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ Twitter-ի արգելափակման հետ կապված քննարկման ժամանակ միմյանց հետ բանավիճել են հայտնի լրագրողներ Նեգահան Ալչըն եւ Քադրի Գյուրսելը։
Նագեհան Ալչըն նշել է, թե դեմ է, որ Թուրքիայում արգելել են Twitter-ը, բայց խիստ քննադատության է ենթարկել Twitter-ի ղեկավարությանը՝ Արեւմուտքում եւ Թուրքիայում տարբեր քաղաքականություններ իրականացնելու համար։
Հաղորդման մեկ այլ մասնակից, հայտնի լրագրող Քադրի Գյուրսելը նշել է, թե Նագեհան Ալչըն իր հիմնավորումներով փաստացի հավանություն է տալիս Twitter-ի արգելմանը, ինչին ի պատասխան, Նագեհան Ալչըն ասել է. «Ձեռնաշարժություն մի արա»։
Լրագրողի այս խոսքերը սրահում գտնվողների եւ հեռուստադիտողների մոտ մեծ զարմանք են հարուցել։











