Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, մարտի 24-ին, ժամը 16.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների փողոցի թիվ 31 տան մոտից բերման են ենթարկել 39-ամյա Արթուր Ֆ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա գողացել է Վիլնյուսի փողոցի թիվ 35/10 հասցեում գտնվող առանձնատան մուտքի դռան աջակողմյան պատին ամրացված էլեկտրական ջահը` ավտոմատ անջատիչով:
Կատարվում է հետաքննություն:



























