Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, մարտի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, Երեւանի Միքայելյան փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում 2 անգամ դատապարտված, 50-ամյա Վարդան Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ փետրվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մալաթիա թաղամասի տոնավաճառի տաղավարներից մեկի սեղանից գողացել է 31-ամյա Արթուր Ռ.-ին պատկանող պլանշետը:
Կատարվում է հետաքննություն:



























