Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողները, մարտի 24-ին, ժամը 18.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 21-ամյա Հարություն Ա.-ին, 54-ամյա Դարչո Գ.-ին եւ ներկայացրել են 17-ամյա Էդմոնդ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ մարտ ամսվա ընթացքում նրանք մի կաթսայատան տարածքից գողացել են 1300 աղյուս:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:



























