Հանրապետությունում առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 27-ի երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ: Քամին արեւմտյան է` 2-7 մ/վրկ.:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում առաջիկա գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ: Մարտի 27-ի երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3+2 ցերեկը՝ +14+18,
Կոտայքում՝ գիշերը՝ -3+2 ցերեկը՝ +14+18,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3+2 ցերեկը՝ +14+18,
Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +14+19,
Տավուշում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3+2 ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+21,
Արարատում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3+2 ցերեկը՝ +14+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+21,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17:




























