Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները մարտի 15-ին՝ շրջագայություն կատարելիս, բերման ենթարկեցին բնակարային գողին՝ գողոնը ձեռքին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանները Հրաչյա Քոչար 36 հասցեում նկատել են մի երիտասարդի, ով երկաթյա սայլակով տան կենցաղային իրեր էր տեղափոխում: Տեսնելով ոստիկաններին՝ նա դիմել էր փախուստի, սակայն հաջողվել էր երիտասարդին հայտնաբերել: Պարզվել էր, որ Արմեն Սահակյանը Արաբկիրի բնակիչ է, իսկ այդ իրերը գողացված են: Նա պատմում է, թե ինչպես է մտել բակ, ձեռքով ջարդել կողպեքը եւ տնից տարել «կաստրուլկա, բալգարկա, գրուժբա» եւ այլն: Դրանից մեկ օր առաջ էլ տոնավաճառից բեռնատար սայլակ էր գողացել՝ գողոնը տեղափոխելու համար:
Պարզվել է նաեւ, որ Արմենը ընկերոջ՝ Սարգիս Ավագյանի հետ, նախորդ երկու ամիսներին Արաբկիրից կատարել է այլ գողություններ եւս՝ գողանալով փայտ, հեռուստացույց, խոհանոցային կաթսաներ, 500 դոլար: Գողոնը մասսամբ առգրավված է, քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում:











