Հայաստանցի ֆերմերները կարող են ջրի անգամ երկու անգամ քիչ վճարել, քան այսօր: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել «Ագրարային-ֆերմերական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ըստ նրա՝ դրան կարելի է հասնել, եթե ֆերմերներին վերադարձնեն նրանց տնտեսությունների ներսում ոռոգման ցանցերը: «Ժամանակին դրանք փոխանցվել էին գյուղական համայնքներին, ըստ որում՝ լիովին անհատույց: Կարծում եմ, որ դա հակաիրավական քայլ է»,-ընդգծել է Բերբերյանը: Այժ ֆերմերները ջրի համար վճարում են մեկ քառակուսի մետրի համար 11 դրամ: Եթե նրանք իրենց ոռոգման համակարգերն ունենան, սակագինը կարող է նվազել մինչեւ 4,5 դրամի, հավելել է նա:
Այդ պայմաններում ջուրը վաճառողները ֆերմերներին թելադրում են կանոններ ու գին, համայնքը չի միջամտում: «Ես այդ համայնքներին դեմ չեմ: Սակայն թող ջրի վերջնական մատակարարող դառնալ այլ մեկն էլ հնարավորություն ունենա: Օրինակ, թող գյուղը ջուրը գնի հասարակությունից, իսկ թե ինչ գնով վաճառել իր ֆերմերներին, թող ինքը որոշի»,-ընդգծել է Բերբերյանը:




























