Անկարայի վարչական 15-րդ դատարանը որոշում է կայացրել՝ չեղյալ համարել Twitter-ի արգելափակման հետ կապված Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության որոշումը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարությունն իրավունք ունի բողոքարկել Անկարայի վարչական 15-րդ դատարանի կայացրած որոշումը։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարությունը մարտի 20-ի երեկոյան Թուրքիայում արգելափակվել է Twitter-ի հասանելությունը։