Հայաստանի Հանրային խորհրդի քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հանրային խորհրդից:

Գրիգոր Ազիզյանը գոհունակությամբ հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողականեւփոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել է օդանավակայանի հետագա զարգացման ծրագիրը «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանմամբ իրականացնելու հնարավորությունը:

Այդ առումով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի ճարտարապետ-կոնստրուկտորները նույնպես մասնակցեն կոնցեսիոների կողմից նոր նախագծի մշակման աշխատանքներին` համատեղ քննարկելով կլոր շենքի պահպանման բոլոր հնարավորությունները:

Հանրային խորհուրդը շարունակելու է հետեւել գործընթացինեւպատրաստակամ է կոնցեսիոների հետ քննարկելու համալիրի պահպանմանեւհետագա շահագործման հետ կապված խնդիրները:

Հանրային խորհուրդը ՀՀ մշակույթի նախարարության համապաատասխան կառույցին առաջարկում է քննարկել ՀԽ դիրքորոշման մեջ ամրագրված այն դրույթը, որը վերաբերում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությանը:

Խորհուրդը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մասնագետներին, քաղաքացիներին ու շահագրգիռ անձանց, որոնց ջանքերով նաեւ ձեւավորվեց «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանման վերաբերյալ հանրային կուռ կարծիք: ՀԽ-ն բարձր է գնահատում ՀՀ կառավարության եւ կոնցեսիոների պատրաստակամությունը` հաշվի նստել հանրային կարծիքի հետ եւ քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոց»-ի կլոր շենքին: