Ուրեմն, եթե մի մարդ դժգոհ ա մի տեղից, չի արտահայտվում, ինֆարկտը շուտ խփում ա, սպանում ա։ Այդ մասին այսօր՝ մարտի 26-ին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը եւ ընդդիմադիր պատգամավորների կարծիքին, որ ՀՀԿ-ական պատգամավորներն էլ են դժգոհ կառավարության աշխատանքից;

«Ուրեմն, եթե մի մարդ դժգոհ ա մի տեղից, չի արտահայտվում, ինֆարկտը շուտ խփում ա, սպանում ա: Պըտի մեջդ չպահես ոչ մի բան: Ես ոչ մեկի հետ էդ թեմայով չեմ անդրադառնում, ինձ ինչ հետաքրքրում ա, պրյամո ասում եմ»,- ասաց պատգամավորը։

Ա. Մովսիսյանը նշեց, որ ինչքան դիմել է վարչապետին, երբեք մերժում չի ստացել. «Իհարկե, օրենքով եմ դիմե, բայց նաեւ հո վարչապետը չպետք ա քո հարցերը լուծի, մարզպետարան ա, գյուղապետարան ա… Շատ-շատ պտի դիմած ըլնեմ տարածքներիս ասֆալտի համար, գյուղատնտեսության համար, խի՞ մենակ վարչապետին դիմեմ»։

Հարցին, թե ինքը գո՞հ է կառավարությունից, պատասխանեց. «Ո՞նց կարամ լրիվ գոհ ըլնեմ: Ի՞նչ ա նշանակում՝ գոհ եք, աշխատում են, մենք էլ ինչ հարցերով դիմում ենք, մեկը ստացվում ա, մեկը չի ստացվում: Բայց պտի դիմելով չըլնի, պտի ինքնուրույն անեն: Բայց դե չի կարելի լրիվ ասել՝ չեն անում, մի քիչ էլ պտի նայենք հնարավորություններին, Արցախ աշխարհ կա ընդեղ, սահմաններ ենք պահում»:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կանխատեսումներին, թե շուտով ՀՀԿ-ից առնետավազք է սկսվելու, նա ասաց. «Չեմ ուզում շատ բան ասեմ, բոլորը մեզ մոտ են գալիս, որեւէ մեկը չի գնում մեր մոտից: Չեմ ուզում անդրադառնամ, եթե իմ մոտ մեկը ըտենց բան կասի, նկարն էլ կդնեմ դեմը, թե որ ժամին, որ օրը ուզեցել ա էս կողմ գա, եղա՞վ»։