Հայկական ջերմոցային լոլիկները մրցամցության մեջ զիջում են թուրքականին: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Թուրքիայում բաց հողի վրա լոլիկ կարելի է աճեցնել նաեւ ձմռանը, իսկ դա նշանակում է, որ այնտեղ լուրջ գումարներ են տնտեսում էներգակիրների վրա:
Հայաստանի համար միայն ուղին բերքատվությունը բարձրացնելն է եւ նոր՝ ավելի եկամտաբեր մշակաբույսների անցնելը՝ ելակ, բիբար, ծաղիկներ: «Բայց նույնիսկ լոլիկների հարցում, եթե մենք հեկտարից ստանանք ոչ թե 15, այլ 20 բերք, դա բոլորովին այլ խոսակցություն կլինի»,-նշել է Բերբերյանը:




























