2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած նորաոճ նստարաններն այս օրերին թարմացվում են:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն պայմանագրային պարտավորության, նստարաններն արտադրող ընկերությունն իր հաշվին, լաքապատելով եւ ներկելով վերականգնում է նստարանների արտաքին մաշված շերտերն ու կողային հատվածները: Ընկերության կողմից համանման աշխատանքներ են տարվում նաեւ նորաոճ աղբամանները թարմացնելու նպատակով:
Նշենք, որ 2012 եւ 2013 թվականների ընթացքում մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ 1200 նստարան եւ ավելի քան 850 աղբաման:




























