Մոսկվայում առնվազն ութ օնկոհիվանդ ինքնասպան են եղել վերջին երկու շաբաթների ընթացքում՝ հոգնելով պայքարել մահացու հիվանդության դեմ: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահների իր աղբյուրին:

Գործակալության զրուցակցի տվյալներով՝ բլոր զոհերը տառապել են օնկոլոգիական տարբեր հիվանդություններով: Մի շարք դեպքերում ինքնասպանության տեղում հայտնաբերել են երկտողեր, որոնց մեջ խնդրել են ոչ ոքի չմեղադրել ու հաղորդել են, որ հոգնել են պայքարել հիվանդության դեմ:

Մոսկվայի փոխքղաքապետ Լեոնիդ Պեչատնիկովը այդ նորությունից չի զարմացել: Նա ինքնասպանությունների թվի ավելացումը կապել է հոգեկան խանգարումների գարնանային սրացումների հետ, որոնք բնորոշ են նաեւ օնկոհիվանդներին:

Մարդիկ, որոնք հոգնել են պայքարել ծանր հիվանդության դեմ ու ինքնասպանության են գնացել վերջին երկու շաբաթների ընթացքում, տարբեր մեթոդների են դիմել: