Երեւանի Արշակունյաց պողոտայում, մարտի 25-ին, ժամը 15.15-ին, տրոլեյբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 53-ամյա ուղեւորուհին վայր է ընկել եւ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: