Հիվանդանոցից, մարտի 24-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձեռքի սալջարդով բուժօգնության է դիմել 23-ամյա Տարոն Ա.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է տանը վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաջորդ օրը նա բացատրություն է տվել, որ մարտի 23-ին, ժամը 22.00-ին, ընկերոջ` 29-ամյա Բաբկեն Ա.-ի վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ նստած է եղել նաեւ ինքը, բախվել է «Դեու» մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն:




























