Երեւանի Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի դիմաց, մարտի 25-ին, ժամը 11.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.40-ին, ոստիկանություն է ներկայացել 59-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: