Ուկրաինան մտադիր է ռազմական միջոցներով պաշտպանել երկրի արեւելյան մասը՝ ռուսական զինվորականների ներխուժման դեպքում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

«Ինչ վերաբերում է Դոնեցկին եւ Արեւելքին, մենք կպաշտպանենք այդ տարածքները ինչպես ռազմական, այնպես էլ ինքնապաշտպանական ջոկատներով, եթե հարձակում լինի»,-հայտարարել է Դեշչիցան:

Միաժամանակ, Նա նշել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը Հաագայում հավաստիացրել է իրեն, որ այդպիսի հարձակում չի լինի:
Դեշչիցան ընդգծել է. «Մենք շարունակում ենք կարծել, որ հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով», քանի որ ոչ ոք շահագրգռված չէ պատերազմի վերսկսմամբ, հաղորդում է «ՌԲԿ Ուկրաինան»:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հաագայում փակ դռների հետեւում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հանդիպումը: