Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, մարտի 25-ին, ժամը 09.35-ին, հաղորդում է ստացվել, որ վաղ առավոտյան, ժամը 8.40-ին, բաց դռնից մտնելով մի բնակարան` գողացել են 400.000 դրամ արժողության «նոութբուք» համակարգիչ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը ոստիկանության ծառայողները Երեւանի Տերյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 37-ամյա Կարեն Խ.-ին, 42-ամյա Գոռ Ս.-ին, 40-ամյա Վարդան Ս.-ին, 41-ամյա Միհրան Փ.-ին, 26-ամյա Հարություն Դ.-ին եւ 26-ամյա Կարեն Դ.-ին:

Գողոնն առգրավված է:

Կարեն Խ.-ն եւ Գոռ Ս.-ն ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն: