Ոստիկանության Արաբկիրի բաժնում, մարտի 25-ին, ժամը 14.00-ին, տաքսի ծառայություններից մեկի աշխատակցուհուց հաղորդում է ստացվել, որ 5 օր առաջ Կոմիտասի պողոտայում գտնվող ընկերության գրասենյակի մոտից 36-ամյա Գեւորգ Ն.-ն խաբեությամբ հափշտակել է տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի ավտոմեքենան եւ հեռացել անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 15.30-ին, Պ. Սեւակի փողոցից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Գեւորգ Ն.-ին` նշված ավտոմեքենայով:
Կատարվում է հետաքննություն:




























