Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը վավերացրել է երկրի տարածքում զորավարժություններ անցկացումը: Համապատասխան օրինագիծը գրանցվել է Գերագույն ռադայում, հաղորդում է «Կորեսպոնդենտը»՝ վկայակոչելով ուկրաինական խորհրդարանի կայքը:

Նախագահի որոշմամբ՝ անցկացվելու են ուկրաինա-լեհական ավիացիոն, ուկրաինա-լեհական ոստիկանական «Իրավապահություն-2014», ուկրաինա-ամերիկյան «Ռեփիդ Փրայդենթ-2014», ուկրաինա-լեհական «Անվտանգ երկինք-2014», ուկրաինա-ամերիկյան «Սի Բրիզ-2014» զորավարժությունները: