Ղրիմի դատախազի պաշտոնակատար Նատալյա Պոկլոնսկայայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս տեղեկատվությունը հրապարակել է Ուկրաինայի ՆԳՆ կայքը:
Հաղորդվում է, որ նրան մեղադրում են «բռնությամբ սահմանադրական կարգը փոփոխելը կամ տապալելը կամ պետական իշխանությունը զավթելը» հոդվածի հատկանիշներով: Նման գործողությունները Ուկրաինայում պատժվում են 5-10 տարի ազատազրկմամբ, հաղորդում է 112.ua-ն:
Մարտի 25-ին հայտնի է դարձել, որ Պոկլոնսկայան Ղրիմի դատախազի պաշտոնակատար է դարձել Ռուսաստանի կազմում:
Ավելի վաղ Պոկլոնսկայան հայտարարել էր, որ իր ենթականերին սպառնում են Ուկրաինայի գլխավոր դատախազությունից: Իր հերթին, Ուկրաինայի գլխավոր դատախզությունից պարզաբանել էին, որ ինքնահռչակ դատախազ Պոկլոնսկայայի հայտարարությունները ոչ մի իրավական հետեւանք չեն կարող ունենալ:




























