Հայաստանի առաջն նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չափազանց մեծ զգուշությամբ է վերաբերում Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելուն: Այս մասին Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի՝ 1994 – 1997թթ  գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի ներքաղաքական կյանուքում որոշակի հոգնածություն է զգացվում: «ԲՀԿ ու ՀՅԴ կուսակցությունները միշտ հանգիստ են վերաբերել Ռուսաստանին: Չեմ կարծում, որ առաջին նախագահի ու երկու կուսակցությունների մոտեցումները միեւնույն են»,-ընդգծել է Լիպարիտյանը, հավելելով, որ Հայաստանի ազգային կոնգրեսի առաջ խնդիր է դրված փոխել երկրի ներքաղաքական կյանքը ու հետո միայն անցնել արտաքին խնդիրներին: