Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 26-ին, ժամը 12.47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Վայք հատվածի 79-րդ կմ-ի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 446 ԼՏ 53 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահելով շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ), ինչից վարորդ` 62-ամյա Ռ. Մ.-ն ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Արարատ քաղաքի բժշկական կենտրոն:




























